ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

«Խաղաղության խաչմերու՞կ», թե՞ հասարակաց տուն

«Խաղաղության խաչմերու՞կ», թե՞ հասարակաց տուն
30.10.2023 | 10:24

Ինչ լավ է հնչում, չէ. «Խաղաղության խաչմերուկ», հատկապես էս օրերին, երբ աշխարհի որ կետին մատդ դնում ես` կամ պատերազմ է, կամ էլ պատերազմի հոտ է գալիս։

Հիմա ամենաշատը մենք ենք «խաղաղություն» բառը շահարկում:

Անտերն էլ էնքան երկար բառ է:

Մի ժամանակ «մշակույթի խաչմերուկ» էինք, «թանգրան բաց երկնքի տակ» էինք, «քարե գորգ» ու «քարե ժանյակ» էինք:

Հիմա դռնեդուռ ընկած հերիք չի խաղաղություն ենք մուրում, մի բան էլ մեզ «Խաղաղության խաչմերուկ» ենք հռչակում։ Մեզ հենց էդ խաչմերուկում Էլ կխաչեն, ու կասեն, որ մի ժամանակ այստեղ ապրել են մարդիկ, որոնք մոռացել էին իրենց պատմությունը, հիշողությունը:

«Խաղաղության խաչմերու՞կ», թե՞ հասարակաց տուն:

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 2639

Մեկնաբանություններ